Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Հոգեբան. Հոգսաշատ ենք, ոչ թե երջանիկ

Հոգեբան. Հոգսաշատ ենք, ոչ թե երջանիկ

Հոգեբան Կարինե Նալչաջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց  «Արդյո՞ք երջանիկ են հայաստանցիները» Vin gallup international հետազոտական կենտրոնի Հայաստանում անցկացված հետազոտության մասին:

Հոգեբանը նշեց, որ երջանկությունը սուբյեկտիվ զգացողություն է, և բարդ ներքին կառուցվածք ունի. «Երջանկության պահեր մարդը ունենում է, սակայն մարդն իրեն երջանիկ զգալու համար իր հիմնարարար պահանջմունքները պետք է բավարարած լինի. մարդը դատարկ ստամոքսով չի կարող մշակույթ ստեղծել»:

Ըստ Կարինե Նալչաջյանի, այն մարդիկ են երջանիկ, ովքեր արդյունավետ կյանքով են ապրում, սակայն արդյունավետ կյանքով ապրողների տոկոսը շատ փոքր է:

Երջանկության համար, նրա խոսքով, պետք է երկու պարզ բաղադրիչ. ունենալ ինքնաարտահայտման հնարավորություն, սիրել և սիրված լինել:

Արդյո՞ք իրականությունն է արտացոլում հետազոտական կենտրոնի արդյունքները: Ըստ հոգաբենի, հայերը սիրո հարցում այդքան էլ վատ վիճակում չեն, սակայն անզեն աչքով կարելի է տեսնել, որ ինքնադրսևորման բաղադրիչը կաղում է:

«Հայաստանը կանվանեի հոգսաշատ, քան թե երջանիկ մարդկանց երկիր»,- ամփոփեց Կարինե Նալչաջյանը:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ